Բիզնես

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է  ՆՈՐ «ՄԱԳՆԻՍ» ԾՐԱԳԻՐԸ
16/12/2011 11:30
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ «ՄԱԳՆԻՍ» ԾՐԱԳԻՐԸ

Մինչև տարեվերջ Յունիբանկն իր հաճախորդներին կառաջարկի “Մագնիս” արտոնությունների ծրագիրը, որի շնորհիվ քարտապաններն ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս` ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան բոնուսներ և զեղչեր:

 Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից` մասնակցությունը արտոնությունների ծրագրին Յունիբանկի հաճախորդներին հնարավորություն կտա էապես կրճատելու իրենց առօրյա ծախսերը, քանի որ ծրագրում ընդգրկված են գործընկեր կազմակերպություններ բոլոր ոլորտներից (խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, բժշկական, տուրիստական կազմակերպություններ, կրթական հաստատություններ, մարզական և ժամանցային ակումբներ):

 Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված “Magnis” նշանը: Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առևտրային կետերում զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս բանկի քարտապանները կարող են ստանալ զեղչ կամ բոնուս, որի չափը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից: Յունիբանկն իր հերթին բոնուսներ կշնորհի բանկային ծառայություններից օգտվելու և ծրագրում  ակտիվ մասնակցության համար: Կուտակված բոնուսները հաճախորդները կարող են ծախսել որպես  սովորական դրամ: Ցանկության դեպքում բոնուսները կարելի է նվիրել ծրագրի այլ մասնակցի` նրա քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

 «Մագնիս» ծրագրի մասնակից դառնալու և արտոնություններից օգտվելու համար բանկի հաճախորդներին հարկ չկա ձեռքբերել հատուկ քարտԶեղչերը և բոնուսները կտրամադրվեն Յունիբանկի Visa քարտով վճարումներ կատարելիս:

Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է: Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկի քարտերի քանակը կազմել է ավելի քան 81 հազար: Յունիբանկի քարտերի օգտագործման հարմարավետությունն ապահովվում է քարտային սպասարկման արդյունավետ համակարգով, բանկոմատների և վճարային տերմինալների լայն ցանցի առկայությամբ: Ներկայումս Յունիբանկի սեփական ցանցը ներառում է  82 բանկոմատ և 607 POS- տերմինալ:

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3