Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ. ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ` ՆԵԹԲՈՒՔ
16/12/2011 11:39
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ. ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ` ՆԵԹԲՈՒՔ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Ամանորյա լավագույն մաղթանքի մրցույթի անցկացման մասին: «Շնորհավոր 2012» մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Beeline բջջային ցանցի բաժանորդ հանդիսացող չափահաս ֆիզիկական անձինք: 

Ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` մրցույթին մասնակցելու համար բաժանորդն ուղարկում է իր շնորհավորանքով կամ բարեմաղթանքով SMS-հաղորդագրությունը 2012 համարին: Ուղարկելով գոնե մեկ հաղորդագրություն, բաժանորդը դառնում է  մրցույթի մասնակից: Հաճախորդը կարող է ուղարկել անսահմանափակ քանակությամբ տարբեր շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:

Մրցույթի պայմանների համաձայն, դեկտեմբերի 16-ից 27-ն ամեն օր ժյուրին ընտրում է լավագույն 5 հաղորդագրություն` նախոդ օրն ուղարկած SMS-ների շարքից: Այդ հաղորդագրություններն ամեն օր տեղադրվում են Facebook սոցիալական ցանցի «Beeline Armenia» էջում http://www.facebook.com/beeline.am. Օրացուցային օրվա ընթացքում ամենաշատ «Like» հավաքած շնորհավորանքի հեղինակը ստանում է մրցանակ` 4GB ծավալով flash-կուտակիչ: Ամենօրյա մրցույթների հաղթողները մասնակցում են եզրափակիչ քվեարկությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 28-ին:  Այդ օրը Facebook ցանցի «Beeline Armenia» էջում տեղադրվում են բոլոր հաղորդագրությունները, որոնք հաղթել են ամենօրյա քվեարկություններում մրցույթի անցկացման ընթացքում: Կհաղթի և կարժանանա գլխավոր մրցանակի` նեթբուքի, այն հեղինակը, ում հաղորդագրությունը դեկտեմբերի 28-ին ժ 11:00-ից մինչև 23:00 ժամանակահատվածում կհավաքի ամենաշատ թվով «Like»-եր:

«Ամենաընտանեկան տոնի` Ամանորի նախաշեմին Հայաստանի միասնական օպերատորն ուրախ է առաջարկել բաժանորդներին օրիգինալ, ջերմ և տոնական բարեմաղթանքներ հորինելու և արժեքավոր նվերներ ստանալու հիանալի հնարավորություն», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մեկ SMS-հաղորդագրության արժեքն է 300 դրամ: Մրցույթի կանոնների մասին մասնակիցների տեղեկացումը կատարվում է www.beeline.am ինտերնետային կայքում, Facebook-ում www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող «Beeline Armenia» էջում, ինչպես նաև «ԱրմենՏել» -ի Հաճախորդների օպերատիվ սպասարկման կենտրոնի 0611 անվճար համարով և 0606222 տեղեկատվական անվճար համարով:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21