IPO-Ի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ZYNGA-Ն ՆԵՐԳՐԱՎԵԼ Է 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Օնլայն խաղերի արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան Zynga ընկերությունը, որն առավել հայտնի է Facebook սոցիալական կայքում ներկայացված իր խաղերով, արժեթղթերի առաջնային տեղաբաշխման արդյունքում (IPO) ներգրավել է 1 մլրդ դոլար: Reuters-ի փոխանցմամբ` ընկերությունը տեղաբաշխման ենթակա իր արժեթղթերից յուրաքանչյուրի գինը սահմանել է 10 դոլար և վաճառելով 10 մլն արժեթուղթ` ներգրավել 1 մլրդ դոլար:
Նշենք, որ IPO-ի կազմակերպման գործընթացում Zynga-ն համագործակցել է ամերիկյան Morgan Stanley և Goldman Sachs բանկերի հետ:
2010 թվականի արդյունքում Zynga-ի զուտ շահույթը կազմել էր 90,6 մլն ԱՄՆ դոլար: