Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հնդկաստանը 2023-ին կարող է բնակչության թվով գերազանցել Չինաստանին
18/01/2023 12:43
Կիսվել

Հնդկաստանը 2023-ին կարող է բնակչության թվով գերազանցել Չինաստանին

Հնդկաստանը կարող է ընթացիկ տարում բնակչության թվաքանակով առաջ անցնել Չինաստանից։ Այս մասին հաղորդում է World Population Review վիճակագրական կազմակերպության հետազոտությունը:

Կազմակերպության տեղեկատվական հարթակում իրական ժամանակի ռեժիմով ներկայացված տվյալների համաձայն՝ Չինաստանն այժմ հանդիսանում է աշխարհի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող երկիրը, որի բնակչության թիվը կազմում է  1 425 831 172: Հնդկաստանի ներկայիս բնակչությունը կազմում է 1 422 710 100:  Սակայն, ինչպես նշված է հետազոտության մեջ, Հնդկաստանի բնակչությունը կաճի մինչև առնվազն 2050 թ.-ը, մինչդեռ Չինաստանի բնակչության թիվը կրճատվում է:

Այս կրճատումը և Հնդկաստանի բնակչության շարունակական աճը կհանգեցնեն այն բանին, որ մինչև 2030 թ.-ը Հնդկաստանը կփոխարինի Չինաստանին՝ որպես աշխարհի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող երկիր: Հետազոտության հեղինակները միևնույն ժամանակ նշում են, որ Հնդկաստանը կարող է Չինաստանին բնակչության թվով գերազանցել արդեն 2023 թ.-ին: Այս տարվա ընթացքում, ըստ կանխատեսումների, «Չինաստանում (խմբ.` բնակչության թվաքանակի) աճի տարեկան տեմպը կկազմի -0,1%-ից մինչև -0,3%, մինչդեռ Հնդկաստանում (խմբ.` բնակչության թվաքանակի) աճի տեմպերը կկազմեն 0,69%-ից մինչև 0,92%:

Հաշվի առնելով աճի ներկայիս տեմպերը՝ կանխատեսվում է, որ մինչև 2060 թ.-ը Չինաստանի բնակչության թիվը կնվազի և կկազմի 1.2 միլիարդ, իսկ Հնդկաստանի բնակչության թիվը կհասնի 1.7 միլիարդի: Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ յուրաքանչյուր րոպե մոլորակի վրա ծնվում է 140 մարդ, և երկրների մեծ մասում ծնունդները գերազանցում են մահերին: Սակայն բնակչության աճը վերջին մի քանի տասնամյակներում դանդաղել է, իսկ2080-2100 թթ.-ին բնակչության աճը կհասնի զրոյի (երբ հավասար թվով մարդիկ կծնվեն և կմահանան):

Այդ ժամանակ մոլորակի բնակչության թիվն, ըստ կանխատեսումների, կկազմի 10.4 միլիարդ մարդ, որից հետո կդիտվի աշխարհի բնակչության թվի նվազում: Բնակչության թվով աշխարհում երրորդ հորիզոնականը զբաղեցնում Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Ինդոնեզիան և Պակիստանը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85