Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ստեփանակերտի առևտրի կետերում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառվել են
19/01/2023 14:36
Կիսվել

Ստեփանակերտի առևտրի կետերում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառվել են

Ստեփանակերտի առևտրի խոշոր կենտրոններից մեկի  մենեջեր Դիանա Համբարձումովան «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել  է, որ խանութում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից  ոչինչ չի մնացել։

«Մնացել են խմիչքներ, սպասք, կենցաղային իրեր։ Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները լրիվությամբ վերջացել են։ Ամենօրյա պարբերականությամբ ստանում ենք հաց և կաթնամթերք, որոնք  քաղաքացիները կարողանում են գոնե դրանք ձեռք բերել»,-հավելել է Համբարձումովան։

Պատկերը նույնն է նաև մեր այցելած մյուս խանութներում, որոնցից մեկի աշխատակցուհի Անուշ Հակոբջանյանը ևս փաստեց, որ իրացման առաջին անհրաժեշտության ապրանքների պակասով պայմանավորված  խնդիրը  գնալով բարդանում է։

«Ունենք միայն  խմիչքներ, շատ քիչ քանակությամբ կենցաղային իրեր։ Լավ է, որ գոնե ամեն օր հաց ու կաթնամթերք ենք ստանում, որի ժամանակ խանութում քաղաքացիների հերթեր են գոյանում»,-մանրամասնել  է  խանութի աշխատակցուհին՝ հույս հայտնելով, որ կտրոնային համակարգին անցնելով, որոշակիորեն կլուծվի նաև  հերթերի խնդիրը։

Ինչպես հայտնի է՝ մայրաքաղաքում և շրջաններում գործող խանութներին հավասարաչափ տրամադրվում են  պարենային որոշ ապրանքներ, որպեսզի կտրոնների միջոցով բոլոր քաղաքացիները կարողանան համաչափ օգտվել։

 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75