Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Իրակլի Կոբախիձե. Վրաստանը միայն կողջունի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը
19/01/2023 18:03
Կիսվել

Իրակլի Կոբախիձե. Վրաստանը միայն կողջունի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը

Ցանկացած որոշում, որը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, կողջունվի Վրաստանի իշխանությունների կողմից, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունից: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ շուտով կվերականգնվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել էր, որ ակտիվորեն զարգանում են մարդկանց միջև շփումները։ «2019 թ. Ռուսաստանը միակողմանիորեն որոշում է ընդունել թռիչքները դադարեցնելու մասին:

Դա յուրատեսակ պատժամիջոց էր, որը կիրառվեց Վրաստանի նկատմամբ, և այն վնաս հասցրեց Վրաստանի քաղաքացիներին… Երբ խոսքը մեր քաղաքացիների վիճակը թեթևացնելու մասին է, ցանկացած նման որոշում մեզ համար ողջունելի է», – լրագրողներին հայտնել Է Կոբախիձեն։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանում ապրում է շուրջ մեկ միլիոն էթնիկ վրացի, և 2019 թ. ընդունված որոշումը բարդացրել է նրանց վիճակը։

«Եթե թռիչքները վերականգնվեն, անշուշտ, դա կարևոր է մեր համաքաղաքացիների համար և դա միայն ողջունելի կլինի», – ասել է Կոբախիձեն։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ 2019 թ. հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելված Է օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։

Այդ նույն օրվանից ուժի մեջ է մտել ՌԴ տրանսպորտի նախարարության որոշումը վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան դադարեցնելու մասին։ Ռուսաստանի իշխանություններն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ նույն թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ մի քանի հազար մարդ հակառուսական ցույց էր կազմակերպել։ Զանգվածային ակցիայի պատճառը ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունն էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որն անցկացվել էր Վրաստանի խորհրդարանում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75