
ՀՈՆԿՈՆԳՈՒՄ ԵՎՍ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՃ
2011 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով Հոնկոնգում գործազրկության մակարդակն աճել է և կազմել 3,4%: Փորձագետները գտնում են, որ վերջինս հիմնականում պայմանավորված է ֆինանսական շուկաների անկայունությամբ և համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կրճատմամբ: Նման պայմաններում շատ ընկերություններ անցում են կատարում աշխատատեղերի կրճատման քաղաքականությանը: Հոնկոնգում կրճատումներն առավել ակտիվ են ֆինանսական և շինարարության ոլորտներում:
Նշենք, որ Հոնկոնգում գործազրկության մակարդակը հասել էր իր առավելագույն ցուցանիշին 2009 թվականի հունիս-օգոստոսին (5.5%), որից հետո գրանցվել էր զբաղվածության մակարդակի շարունակական աճ: