Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՎԱՐԿ` ԿԱՍԿՈ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ
20/12/2011 11:35
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՎԱՐԿ` ԿԱՍԿՈ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱՍԿՈ ապահովագրությունը բնակչության լայն զանգվածի համար առավել հասանելի դարձնելու նպատակով, Յունիբանկը հայաստանյան շուկայի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի` “ՌԵՍՈ” ՓԲԸ-ի հետ համատեղ մշակել է U-ԿԱՍԿՈ+ ծրագիրը, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով ձևակերպել ավտոապահովագրություն:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից:

Վարկը տրամադրվում է մինչև 600 հազար դրամ գումարով և նախատեսված է ԿԱՍԿՈ ապահովագրության կամ  ապահովագրական փաթեթի ձեռքբերման համար, որը ներառում է ԿԱՍԿՈ և բժշկական ապահովագրություն: Վարկից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն բացասական վարկային պատմություն և հանդիսանում են 2001թ.-ից  հետո արտադրված արտասահմանյան կամ 2006թ.-ից հետո արտադրված ռուսաստանյան մեքենաների տերեր: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, կանխավճարը` 0%, տոկոսադրույքը` 20-23% տարեկան: Ընդ որում, Յունիբանկի բոլոր հաճախորդների համար տոկոսադրույքը կազմում է 21%, իսկ  ավտովարկավորումից օգտվող հաճախորդների համար այն սահմանված է նվազագույն չափով` 20% տարեկան: Այսպես, եթե մեքենայի արժեքը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, ապա վարկի գծով  ամենամսյա վճարումները կազմում են 15 300-ից  մինչև 22 900 դրամ:

U-ԿԱՍԿՈ+ վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, սոցիալական քարտը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, ավտոմեքենայի սեփականության վկայականը և հաշիվ-տեղեկանք “ՌԵՍՈ” ընկերությունից: Վարկի մարումը կատարվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:

U- ԿԱՍԿՈ + վարկը ձևակերպած բոլոր հաճախորդներին Յունիբանկը որպես նվեր տրամադրում է ArCa Classic UNIBANK-RESO կոբրենդինգային քարտ, հաջորդ տարում վարկային գիծ բացելու և բանկի արտոնությունների ծրագրին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Յունիբանկում կարելի է ձևակերպել նաև U-Insurance վարկային քարտը` “ՌԵՍՈ” ընկերությունում գույքի ապահովագրման համար:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01