ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 56.5%-Ը
2011թ.-ի հոկտեմբերին ՀՀ-ում գործող 440 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 20.3 մլրդ դրամի հարկեր և այլ պարտադիր վճարներ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսում խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 56.5%-ը:
Նշենք նաև, որ 2011թ.-ի հոկտեմբերին հարկային մարմնի կողմից խոշոր հարկ վճարողների շրջանում կատարվել են 64 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 61.4 մլն դրամի չափով: