Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԵՎՍ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆԿՈՒՄ
20/12/2011 15:18
Կիսվել

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԵՎՍ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆԿՈՒՄ

2011 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատությամբ, ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.3% անկում` առավելապես պայմանավորված սեզոնային գործոններով: Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 2.4% աճ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական ցուցանիշների համաձայն` նոյեմբերին ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 93969.2 մլն դրամ` ամսական կտրվածքով  գրանցելով շուրջ 4% աճ: Տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալն աճել է 18.8%-ով:

Գյուղատնտեսության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 6.2% աճ, իսկ ամսական կտրվածքով` շուրջ 63% անկում: Արդյունքում, նոյեմբերին ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 45294.1 մլն դրամ:

Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա այստեղ ճգնաժամի ազդեցությունը դեռևս զգալի է: Նոյեմբերին, տարեկան կտրվածքով, ՀՀ շինարարության ոլորտում գրանցվել է անկում` 13%-ի սահմաններում: Ամսական կտրվածքով շինարարության համախառն ծավալն աճել է 28.8%-ով` կազմելով 59066.5 մլն դրամ: Միևնույն ժամանակ, նոյեմբերին ՀՀ-ում առևտրի շրջանառությունը կազմել է 188281.5 մլն դրամ: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 2.1%-ով, իսկ ամսական կտրվածքով` 3.4%-ով:

2011 թվականի նոյեմբերին մեր հանրապետությունում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 4.8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատությամբ` 1.2%-ով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն այս նույն ժամանակահատվածում գրանցել է համապատասխաաբար 8.1% և 7.8% աճ:

Նշենք նաև, որ ըստ վերանայված տվյալների` հոկտեմբերին, սեպտեմբեր ամսվա համեմատությամբ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 17.6% անկում:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6