ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
International Aluminium Institute (IAI) ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ալյումինի արտադրության համաշխարհային ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են 7,2%-ով և կազմել 39,70 մլն տոննա: Ընդ որում, միայն նոյեմբերին ալյումի արտադրության ծավալներ, տարեկան կտրվածքով, աճել են 10,5%-ով և կազմել 3,59 մլն տոննա:
Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ալյումինի արտադրության ծավալների զգալի աճ ապահովել է Չինաստանը: Այս երկիրն արտադրել է 16.3 մլն տոննա ալյումին: