21/12/2011 18:45
ՀԾԿՀ-Ը ՀԱՍՏԱՏԵԼ Է «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի 2012-2014ԹԹ. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2012-2014 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը: Հանձնաժողովը համաձայնություն է տվել գազափոխադրման և գազաբաշխման ցանցերի վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2012-2014 թվականների ներդրումային ծրագրին` 11 940,6 մլն դրամ ծավալով (առանց ԱԱՀ), որից 2012 թվականին՝ 3 248,9 մլն դրամ:
10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
775.14
+4.64
17:15 10/09/26
