22/12/2011 10:49
ԱՎԱՆԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐՈՎԻ
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ավանի անձնագրային ծառայության հիմնանորոգված շենքի բացման պաշտոնական արարողությունը: Նշենք, որ հաշվի առնելով առաջիկայում Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրման օրենսդրական պահանջը` Ավան վարչական շրջանի վերանորոգված անձնագրային բաժանմունքի շենքում պիլոտային ծրագրով ներդրվել են նույնականացման քարտերի և անձնագրերի պատրաստման նպատակով լուսանկարվելու, էլեկտրոնային ստորագրության և մատնադրոշմների հանձնման սարքեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մասնակցելով բացման արարողությանը, ծանոթացել է ծառայության տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքային պայմաններին և ընդգծել, որ այսպես լուծում է տրվում բնակչությանը հուզող կարևոր խնդիրներից մեկին:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն իր հերթին քաղաքապետին հավաստիրացրել է, որ արդեն հաջորդ տարի հիմնովին վերանորգված և վերազինված կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անձնագրային ծառայության շենքերը և նորամուծությունների արդյունքում հնարավոր կլինի խուսափել ավելորդ հերթերից:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
Արծաթ
783.6
+39.6
10:55 22/08/26
10:30 22/08/26
18:43 21/08/26
17:45 21/08/26
17:00 21/08/26
