1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Վերջինիս համաձայն` ՀՀ 25 հազար տոննա ամոնիակային սելիտրա ձեռք բերելու և մինչև 2012թ. ապրիլի 10-ը ՀՀ մարզերի հողօգտագործողներին ծրագրում ամրագրված գնով վաճառելու համար մատակարարին հատկացնելու է 1 մլրդ դրամ։
Այս առնչությամբ վարչապետն ասել է, որ սրանով սկսվում է գարնանացանի նախապատրաստությունը, որպեսզի գյուղացիները ժամանակին պարարտանյութ ունենան, ինչը կնպաստի ավելի բարձր ցուցանիշների ձեռքբերմանը։ «Խնդիրը կարևորվում է այն առումով, որ այսօր մենք գյուղատնտեսության մեջ ունենք 14 տոկոս աճ, և մեր նպատակն է լինելու 2012-ին պահպանել այս տեմպը»։