ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՉԻՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում արևմտյան և չինական բժշկության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների ինտեգրված կիրառման ուսումնաբժշկական, գիտահետազոտական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Նախատեսվող կենտրոնը, տարածաշրջանում լինելով միակը, իր մատուցած ծառայությունների որակով չի զիջի համանման չինական կենտրոններին։