22/12/2011 20:42
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՀՀ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ դեկտեմբերի 22-ին ժամը 14:00-ից «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: Գազամատակարարման վերսկսման մասին վրացական կողմը կհայտարարի լրացուցիչ:
«ՀայՌուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
