Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
23/12/2011 10:40
Կիսվել

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Արմեն Մովսիսյանի ամենամյա ամփոփիչ ասուլիսը: Մինչ տարվա ամփոփմանն անցնելը` նախարարը շնորհավորել է հանրապետության էներգետիկներին դեկտեմբերի 22-ի տոնի` էներգետիկի օրվա առթիվ` մաղթելով արդյունավետ աշխատանք` ի նպաստ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այուհետև նախարարը հանրապետության նախագահի և վարչապետի կողմից տրված պետական պարգևներ է հանձնել համակարգի աշխատակիցներին:

Ներկայացնելով 2011 թվականի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ունեցած ձեքբերումները և մակրոտնտեսական ցուցանիշները` նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրել է, որ 2011 թվականի ընթացքում հարապետությունում արտադրվել է 7,4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 933 մլն կՎտժ-ով կամ 14,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Ըստ ներկայացված տվյալների` ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1,36 մլրդ կՎտժ, որը 295 մլն կՎտժ-ով կամ 28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միևնույն ժամանակ, 2011 թվականին ներքին շուկայում սպառվել է 5.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 504 մլն կՎտժ-ով կամ 10 տոկոսով:

Նշենք նաև, որ 2011թ. Հայաստան է ներկրվել 2077մլն. խորանարդ մետր գազ` նախորդ տարվա 1765 մլն խորանարդ մետրի դիմաց: Գազի ոլորտում աճը կազմել է 312 մլն խորանարդ մետր կամ 17,7 տոկոս:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01