Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ 61%-Ը ԳՈՀ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
23/12/2011 12:14
Կիսվել

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ 61%-Ը ԳՈՀ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Եվրամիության անդամ 27 երկրների բնակչության շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ եվրոպացիները ներկայիս եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման գործընթացում առավել մեծ նշանակություն ու դերակատարություն են տալիս Եվրամիության համակարգային գործողություններին, քան առանձին կառավարությունների կողմից իրականացվող ծրագրերին: Եվրոպացիների 23%-ը վստահ է` ԵՄ կառույցներն առավել արդյունավետ կերպով կարող են պայքարել ճգնաժամի դեմ: Միևնույն ժամանակ, հարցվածների շուրջ 20%-ը կարծիք է հայտնել, որ ճգնաժամի դեմ արդյունավետ պայքար կարող են մղել նաև ազգային կառավարությունները: ԱՄՀ-ին, որպես «փրկիչ», տեսնում է եվրոպացիների 14%-ն, իսկ G20-ի ուժերին հավատում է հարցված եվրոպացիների 16%-ը:

Հատկանշական է, որ այն եվրոպացիներն, ովքեր իրենց ընտանիքների ֆինանսական դրությունը գնահատել են լավ, կազմել են հարցվածների 61%-ը: Ընդ որում, միայն Հունաստանում և Հունգարիայում այս ցուցանիշը կազմել է 24%, իսկ Ֆինլանդիայում, Դանիայում և Շվեդիայում` շուրջ 90%:

Հարցման արդյունքների համաձայն` եվրոպացիների 71%-ը գտնում է, որ իր երկրի տնտեսության ընդհանուր իրավիճակը «վատ է»:

Նշենք, որ հարցումներն իրականացվել են նոյեմբերի 5-20 ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել են շուրջ 31.7 հազար եվրոպացիներ` ԵՄ անդամ 27 երկրներից:

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29