ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է 0.3% ԱՃ
2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Ֆրասնիայի ՀՆԱ-ն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 0,3%-ով: Ըստ վերանայված տվյալների` հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքներով, տարեկան կտրվածքով, այս երկրում սպառողական ծախսերն աճել են 0,3%-ով, արտահանման ծավալը` 0,8%-ով, իսկ ներմուծման ծավալը` 0,7%-ով:
Ֆրանսիայի Insee ազգային վիճակագրական բյուրոյի պաշտոնական կանխատեսման համաձայն` ընթացիկ տարվա արդյունքներով երկրի ՀՆԱ-ն կաճի 1,7%-ով: