Վիվա-ՄՏՍ. Traction ծրագիրը կներկայացնի 8 ընկերություն՝ դեմո օրվա ընթացքում
Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով
Հայաստանի ստարտափ ակադեմիան անցկացրել է «Դեմո օր»՝ ներկայացնելու համար իր «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտներին: 14-շաբաթյա մենթորության ծրագիրը, որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել, մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։
Ծրագրի ընթացքում 8 ստարտափ աշխատել է աճի հաքինգի, վաճառքի և ներդրումների ներգրավման ռազմավարությունների մշակման վրա: Նրանք առաջնորդություն և մենթորություն են ստացել փորձառու մասնագետներից, այդ թվում՝ «Azarian Growth Agency»-ի գործադիր տնօրեն՝ Համլետ Ազարյանից, ով հարուստ փորձ ունի խորհրդատվական բիզնեսների, մասնավորապես՝ վենչուրային հովանավորվող ստարտափների կողմից, և «Engage.guru»-ի հիմնադիր և էլեկտրոնային փոստի միջոցով մարքեթինգի և առաքման խորհրդատու՝ Ալեք Բեգլարյանից, ով թվային մարքեթինգի, բրենդինգի և հաճախորդային փորձի գծով փորձագետ է` ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով: Ծրագրերի ընթացքում մենթորները սերտորեն համագործակցում էին ընկերությունների հետ՝ ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու, անհատական աճի շարժիչներ ստեղծելու և բիզնեսում հաջողության հասնելու համար:
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, որը նույնպես մասնակցել է «Դեմո օր» միջոցառմանը, մասնավորապես նշել է. «Դժվար է գերագնահատել այս նախագծի կարևորությունը Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այժմ վենչուրային ձմեռ է, տնտեսությունը լճացել է համաշխարհային մակարդակով, և որ դրանց հաջորդում է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կապիտալիզացիան։ 2022 թվականը շատերի համար դարձավ անսպասելի փոփոխությունների տարի, և օրեցօր ավելի ու ավելի շատ են հարցեր առաջանում․ ի՞նչ է լինելու ստարտափների և ներդրումների հետ, արժե՞ արդյոք հիմա տեխնոլոգիական բիզնես սկսել, ո՞ր ոլորտն ու շուկան ընտրել։
Կարևոր է հասկանալ, որ ձեռներեցությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու տեսակի՝ դասական բիզնես, որտեղ քո հիմնական խնդիրն է կառուցել բիզնես, որը կստեղծի դրամական հոսքեր, շահաբաժիններ և կբերի շահույթ: Վենչուրային կապիտալի և ինովացիոն պատմության հետ կապված ընթացքը դիտարկելիս տեսնում ենք, որ սա պատմություն է կապիտալիզացիայի մասին, որտեղ հիմնական խնդիրն է կանխատեսել ստարտափի շուկայական արժեքը մի քանի տարի անց: Վենչուրային պատմությունն ընտրող ձեռնարկատիրոջ խնդիրը ոչ թե շահաբաժինների վրա կենտրոնանալն է, այլ հեռատեսությունն է՝ 5, 10, 15 կամ նույնիսկ ավելի շատ տարիներ առաջ նայելը: Պետք է ստեղծել մեծ պատմություններ և կենտրոնանալ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունների գնահատման և կապիտալացման կառուցման վրա, և անպայման կլինեն նրանք, որոնք պատրաստ կլինեն համագործակցել և օգնել այս ճանապարհին», – ավելացրել է Արմեն Ավետիսյանը:
Կրթական տեխնոլոգիաների (Edtech), առողջապահական տեխնոլոգիաների (Healthtech), արհեստական բանականության (AI) և զվարճալիքային ոլորտները ներկայացնող ութ ստարտափ ընկերությունները ծրագրի ընթացքում հասել են չափելի արդյունքների:
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը: Միասին նրանք ստեղծել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները: Եվրամիությունը պարտավորվում է իր ձեռքբերումները և արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման հնարավորություններ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Քաթըլիսթ» հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են նպաստել Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելուն։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուսը (Hero House), Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), Արհեստական բանականության ինկուբատորը (AI Incubator), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։
Հայաստանի Ստարտափ Ակադեմիան կրթական ծրագիր է, որի նպատակն է աջակցել ստարտափներին ներդրումներ ներգրավել՝ նախապատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը իր նախաաքսելերացիոն և Traction ծրագրերի միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում: Մեկնարկից ի վեր 112 ստարտափներից 266 ձեռներեց անցել են մենթորության շրջան աշխատելով 100+ բարձրակարգ միջազգային մասնագետների հետ։ Ծրագրի շրջանավարտներն ներգրավել են ավելի քան 10 մլն եվրո ներդրումներ դրամաշնորհային ֆինանսավորման, վենչուրային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների միջոցով: