
ՉԻՆ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ` ԸՆԴԴԵՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՈԼԱՐԻ
Հատկանշական է, որ Չինաստանի և ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռքբերել նաև երկու երկրների պետական պարտատոմսերի փոխադարձ գնումների վերաբերյալ: Այս գործընթացը նախատեսում է իրականացնել երկու երկրների տնտեսական համագործակցության շրջանակների ընդլայնմանն ուղղված ծրագրերի համատեքստում:
Վերլուծաբանների գնահատմամբ` չին-ճապոնական հարաբերություններում ազգային արժույթների կիրառության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների ընդհանուր կայունության վրա: