Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
HSBC-Ի ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ
26/12/2011 12:25
Կիսվել

HSBC-Ի ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

«Էյչ-Էս-Բի-Սի»-ի «Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում Հայաստանի Արմավիրի մարզի շուրջ 500 անապահով երեխաների մասնագիտական հմտություններ ստանալու հնարավորություն կընձեռվի: Այս տարի «Ֆյուչր Ֆըրսթ»-ի շրջանակներում 9.5 միլիոն դրամ է հատկացվել «Արմավիրի զարգացման կենտրոն» կազմակերպության «Կյանքը կարող է փոխվել» նախագծի իրագործմանը` այդպիսով Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմանը «Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից ուղղված գումարները հասցնելով 65 միլիոն դրամի: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ հայաստան»-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ 2007 թվականից ի վեր Հայաստանի շուրջ 2400 երեխաներ դարձել են այս գլոբալ ծրագրի շահառուներ: Նախկինում Հայաստանում «Ֆյուչր Ֆըրսթ» դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են` «Լիարժեք Կյանք» և «Ապագան քոնն է» (2010 թ.), «Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամ» (2009 թ.) և «Հայաստանի Պատանեկան Նվաճումներ» (2008 թ.) հասարակական կազմակերպությունները:

Բացի այդ, «Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արդեն երրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Նվիրե´ք խաղալիք, պարգևե´ք նվեր» ակցիան`հաճախորդների և աշխատակիցների համար: Այս տարի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 16-ը հայտարարված ակցիայի ընթացքում հանգանակված խաղալիքներն ու մանկական գրքերը ուրբաթ` դեկտեմբերի 23-ին ուղղվել են Արմավիրի գիշերօթիկ դպրոցի սաներին` Ամանորը գեղեցիկ և անմոռանալի դարձնելու համար: Նվիրաբերված խաղալիքներն ու գրքերը հավաքվում էին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մասնաճյուղերում հատուկ այս նպատակով տեղադրված արկղերում:

«Մենք համոզված ենք, որ լավ կրթությունը կայուն զարգացման և աղքատության ու անհավասարությունների հաղթահարման գրավականն է: «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջնային նախապատվությունը տալիս է մարզերի` ավելի խոցելի ու անապահով համայնքների երեխաների համար կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելուն», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մարքեթինգի վաչության պետ Մարիամ Ադամյանը:

«Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներգրավվածությունը հասարակական կյանքին հիմնված է երկու հենասյուների` կրթության և շրջակա միջավայրի վրա: Բանկի կրթական ծրագրերն ամբողջ աշխարհում կարիքավոր երեխաներին կրթությամբ ապահովելու և կյանքում հաջողության հասնելու հնարավորություն են ընձեռում: Ողջ աշխարհում ավելի քան 530 հազար անապահով երեխաներ արդեն իսկ կրթություն են ստացել «Էյչ-Էս-Բի-Սի»-ի` մինչև 2016 թվականը երկարաձգված Future First ծրագրի շուրջ 25-ը միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր օժանդակության շրջանակներում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12