
ԲՐԱԶԻԼԻԱՆ ԻՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՈՎ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ
ՀՆԱ-ի ծավալով աշխարհի առաջատար երկրների վարկանիշում Բրազիլիայի տնտեսությունն առաջին անգամ առաջ է անցել Մեծ Բրիտանիայի տնտեսությունից: Այս մասին վկայում են տնտեսական ու գործարար հետազորտությունների բրիտանական CEBR կենտրոնի կողմից հրապարակված տվյալները: Ըստ այս կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների` Բրազիլիան իր տնտեսության ծավալով այս տարի հայտնվել է աշխարհի խոշորագույն տնտեսությամբ երկրների վարկանիշի 6-րդ հորիզոնականում, որտեղ մինչ այս գտնվում էր Մեծ Բրիտանիան: Վերլուծաբանների կարծիքով` այս տարի աշխարհի խոշոր տնտեսությամբ երկրների վարկանիշում Մեծ Բրիտանիայի տնտեսության «դիրքերի» անկումը պայմանավորված է եվրոպական պարտքային ճգնաժամով:
Նշենք, որ ՀՆԱ-ի ծավալով աշխարհի առաջատար երկրների վարկանիշի առաջին եռյակը փոփոխության չի ենթարկվել (ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա):