Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
01/02/2023 17:39
Կիսվել

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին։ Կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։ Կոմիտեի նախագահը շեշտել է, որ վերջին տարիներին բեկում է գրանցվել Հայաստանում վարչական գործընթացների ավտոմատացման և թվայնացման գործում, ինչը թույլ է տալիս ներդնել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության նոր մոտեցումներ և մեխանիզմներ:

«ՀՀ կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ շփումների և բարեկամության պատմական ավանդույթների վրա։ Ցանկանում եմ կարևորել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում. «Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում, երբ առևտրաշրջանառությունն աստիճանաբար աճում է, զուգահեռաբար աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,- նշել է Սոսո Ռամիշվիլին:

Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022թ-ի դեկտեմբերին: Վրաստանում կողմերը անդրադարձել էին անդրսահմանային հարկային հանցավորության դեպ պայքարում փոխադարձ համագործակցության հրատապ հարցերին և ձեռք էին բերել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ։ Վրացական կողմի ներկայիս պատասխան այցը Երևան կոչված է անձանագրելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջին ձեռքբերումները։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88