Այլ Լուրեր

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը աշխարհում. Կրթությունից աշխատաշուկա
03/02/2023 11:54
Կիսվել

Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը աշխարհում. Կրթությունից աշխատաշուկա

21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։

Կրթական ոլորտը անմասն չի մնացել ՏՏ առաջարկած գործիքների ընձեռած առավելություններից ստեղծվել ու կատարելագործվել են ուսուցման նոր մեթոդներ, որոնք նպաստում են ինչպես կրթական համակարգի անխափան գործունեությանը, այնպես էլ դասապրոցեսի համակողմանի, հետաքրքիր և ինտերակտիվ կազմակերպմանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների դերն առանցքային է նաև համաշխարհայնացման (իմա՝ գլոբալացման- ԱՍ) պրոցեսում մկնիկի ընդամենը մեկ հպումով հնարավոր է «հայտնվել» ցանկացած երկրում, վիրտուալ այց կատարել աշխարհի ամենահայտնի թանգարաններ, հաղորդակցվել աշխարհի ցանկացած կետում բնակվող ընկերների և հարազատների հետ, անգամ կապ հաստատել Տիեզերքում տվյալ պահին աշխատող գիտնականների հետ և ձեռքի տակ ունենալ առցանց հանրագիտարան՝ մշտապես ստանալով ինքնազարգացման և ինքնակատարելագործման հնարավորություն։

Տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված ուսանողներն ակտիվորեն մասնակցում են միջազգային փոխանակման ծրագրերի։ Ընդունող համալսարաններում նրանք ուսումնասիրում են տեղի փորձը, ներկայացնում համալսարանում արդեն իսկ ստացած գիտելիքները և վերադառնալով Հայաստան՝ ծառայեցնում դրանք՝ ի շահ ոլորտի զարգացման։

ՏՏ ոլորտի հմուտ մասնագետները աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Մասնագիտական հարուստ գիտելիք ունեցող ուսանողները, 3-րդ կուրսից սկսած, հնարավորություն են ստանում ուսմանը զուգահեռ պրակտիկա անցնելու և աշխատելու հայաստանյան ՏՏ կազմակերպություններում։

ՏՏ ոլորտի վերաբերյալ տեսական և գործնական համապարփակ գիտելիք տալու ավելի քան կեսդարյա փորձ ունի ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Այն ուսանողներին առաջարկում է կրթություն ստանալ արդիական այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվական անվտանգությունը, մաթեմատիկական մոդելավորումը և այլն։ ԻԿՄ ֆակուլտետը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնց թվում են՝ «Krisp»-ը, «Հայկական Ծրագրեր»-ը (Armsoft), «EXALT Technologies»-ը, «NVIDIA»-ն, «EPAM Systems»-ը, «SADA GDC»-ն և այլն։ Հիշյալ կազմակերպությունների հետ գործակցություններն իրագործվում են տարբեր ձևաչափերով՝ դասախոսությունների շարք, պրակտիկաներ, աշխատանքի հնարավորություններ, գիտահետազոտական աշխատանքներ և այլն։

Ի դեպ, հենց այդ ֆակուլտետի ուսանողները, մասնակցելով ծրագրավորման՝ աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մրցույթին՝ «ICPC»-ին, քանիցս գրանցել են բարձր ցուցանիշներ։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93