
30/12/2011 11:50
ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ Է ՍՏԱՆՈՒՄ 3.6 ՄԼՆ ՄԱՐԴ
ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ աշխատանքային նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով, որն ավարտվել է դեկտեմբերի 24-ին, այս երկրում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր թվաքանակը, նախորդ շաբաթվա համեմատությամբ, աճել է 15 հազարով և կազմել 381 հազար դիմում: Նշենք, որ հաշվետու այս մեկ շաբաթվա համար վերլուծաբաններն ու շուկայի մասնակիցները կանխատեսել էին ցուցանիշի առավել բարձր մակարդակ:
Ըստ պաշտոնական վիճակագրության` ներկայումս ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 3,6 մլն մարդ:
Հատկանշական է, որ երկրում զբաղվածության խթանման նպատակով ԱՄՆ իշխանությունները մշակել են նոր փաթեթ, որն ուղղված է երկրում ներքին սպառման աշխուժացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծանը:
18/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.27
+0.17
Եվրո (EUR)
447.7
-0.14
Ռուբլի (RUR)
4.7706
-0.0187
Լարի (GEL)
142.16
+0.4
Արծաթ
464.92
-7
16:10 18/08/25