ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է IPOD ՈՒ IPAD ՍԱՐՔԵՐԻ, ՆԵԹԲՈՒՔԵՐԻ ՈՒ ՆՈՈՒԹԲՈՒՔԵՐԻ ԼԱՅՆ ՏԵՍԱԿԱՆԻ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում այսուհետ կառաջարկվեն Apple ընկերության iPad 2 և iPod սարքերը, ինչպես նաև մի շարք առաջատար արտադրողների (Toshiba, HP, Dell, IBM, Acer, Samsung) նեթբուքերի և նոութբուքերի լայն տեսականի: Սարքերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում տրամադրվում է հետերաշխիքային սպասարկման կտրոն:
Նշենք, որ համակարգիչները կարելի է գնել նաև ապառիկ, որի պայմանները հաստատվում են 1 աշխատանքային օրվա ընթացքում` 10-15 րոպեում, հաճախորդի վարկունակությունը ստուգելուց հետո: Հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք ամսական եկամուտի մասին, իսկ դրական վարկային պատմության դեպքում, կարող է բավարար լինեն միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Երևանի սահմաններում նոութբուքերի և նեթբուքերի համար գործում է անվճար առաքում: