30/12/2011 14:19
2012Թ.-ԻՆ ԵԿԲ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
2012 թվականին Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր առաքելությունը լինելու է գների կայունության պահպանումը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ավստրիայի ԿԲ նախագահ և ԵԿԲ կառավարման խորհրդի անդամ Էդվալդ Նովոտնին` ընդգծելով, որ գների կայունության պահպանումը լինելու է նաև Եվրագոտու անդամ երկրների կենտրոնական բանկերի գլխավոր խնդիրը: Ըստ ԵԿԲ ներկայացուցչի` Եվրագոտում գների կայունության ապահովումը հանդիսանում է տարածաշրջանի տնտեսական զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկը: Կանխատեսվում է, որ 2012 թվականին, այս տարվա համեմատությամբ, եվրոպական տարածաշրջանում գնաճի տեմպերը կնվազեն:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
