Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՊԵԿ-ի կողմից 2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն
08/02/2023 18:08
Կիսվել

ՊԵԿ-ի կողմից 2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն

2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից 89 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝  5 աշխատակից ազատվել է աշխատանքից։

2022թ-ի ընթացքում 34 մաքսային ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, այդ թվում՝ 3 մաքսային ծառայող ծառայողական քննության արդյունքում ազատվել է ծառայությունից։

2022թ-ին իրականացվել է նոր ձևավորվող Երևանի սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության մաքսային ծառայողի ընդունելության դիմորդների, ինչպես նաև գործող մաքսային ծառայողների բարեվարքության ստուգում։

Բարեվարքության ստուգումն իրականացվել է նախապես մշակված ձևաչափով, մասնավորապես, կատարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի վերլուծություն՝ ըստ տարիների, ստուգվել են շարժական և անշարժ գույքի, կապը քրեական ենթամշակույթի, առնչությունը մաքսային միջնորդական ընկերությունների հետ, քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև այլ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները։

Ուսումնասիրության է ենթարկվել 704 անձ, որից գործող մաքսային ծառայողներ՝ 132-ը, այլ դիմորդներ՝ 572-ը։ Արդյունքում՝ դրական եզրակացություն է ստացել 260 անձ, այդ թվում՝ գործող մաքսային ծառայողներից՝ 83 անձ և այլ դիմորդներից՝ 173-ը։ 49 մաքսային ծառայող բարեվարքության ուսումնասիրության արդյունքում ազատվել է մաքսային ծառայությունից։

Շարունակելով բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարը՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը, համագործակցելով Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունների հետ, բացահայտել է իրավախախտումների նոր դեպքեր։

Մեղրիի մաքսային կետ-բաժին

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախաձեռնությամբ Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության համագործակցության արդյունքում բացահայտվել են մաքսային ծառայողների կողմից մաքսային ծառայողի վարքագծի կանոնների խախտման և ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման երևույթներ։

Մասնավորապես, տեսահսկման և տեսագրման սարքերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ սույն թվականի հունվարի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ներմուծման-զննման կետի աշխատասենյակում ծառայություն իրականացնող մաքսային ծառայողներն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներն արտաքին զննում չիրականացնելու համար, օտարազգի վարորդները մաքսային ծառայողին փոխադրող բեռի ուղեկցող փաստաթղթերի փաթեթը հանձնելիս` աշխատասենյակ մտնելով փաստաթղթերը դնում են մաքսային տեսուչի սեղանին, մաքսային տեսուչը ուղղորդում է դեպի աշխատասենյակի չտեսահսկվող գոտի, որտեղ վարորդը ձեռքը գրպանը տանելով գնում է այդ կողմ և ինչ որ իր դնում ու վերադառնալով՝ վերցնում է փաստաթղթերն ու դուրս գալիս։

Մեկ այլ դեպքում, նշված աշխատասենյակ այլ վարորդ է մուտք գործում փաստաթղթերը  ձեռքին, որտեղ երևում է ձեռքում թղթադրամներ, փաստաթղթերը հանձնում է մաքսային տեսուչին, որից հետո թղթադրամները թաքցնում է ձեռքում գտնվող պոլիէթիլենային փաթեթվածի տակ, ապա տեղաշարժվելով տեսահսկման գոտուց դուրս հատված, և որոշակի ժամանակ անց, մոտենալով մաքսային տեսուչին, վերցնում փաստաթղթերը և դուրս գալիս սենյակից։

Վերոնշյալ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն: Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են նաև հանցագործության հատկանիշներ, քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Բագրատաշենի մաքսային կետ-բաժին

2022թ-ի ընթացքում ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնում կատարված դիտարկումների, մասնավորապես, տարբեր քաղաքացիների կողմից ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաև նույն բաժնի տեսախցիկների տեսաձայնագրությունների դիտարկման և վերլուծության, քաղաքացիների սահմանահատումների պատմության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով մի շարք անձանց կողմից ավտոմեքենայի յուղի, մանկական խանձարուրի, լվացող միջոցների, ինչպես նաև այլ տարբեր տեսակի ապրանքների ներկրման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, մաքսային ծառայողների կողմից ոչ պատշաճ մաքսային հսկողություն իրականացնելու վերաբերյալ դեպքեր։

Մասնավորապես, մի շարք քաղաքացիներ, վերը նշված ակնհայտ առևտրային քանակության ապրանքները, համաձայն լրացված ուղևորային մաքսային հայտարարագրերի, ՀՀ են ներկրել որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  20 դեկտեմբերի, 2017 թվականի թիվ 107 որոշման համաձայն: Նշված ապրանքներն առանց համապատասխան փաստաթղթերի, առանց պետական գրանցման (հաշվառման) իրացվել, վերավաճառվել, կամ հանձնվել են այլ անձանց՝ վնաս պատճառելով պետությանը և խաթարելով օրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։ Բազմաթիվ դեպքերում ներկրված ապրանքների իրական ծավալները թաքցվել են, հայտարարագրվել է ապրանքների մի մասը։

Օրինակ, տրանսպորտային միջոցը Վրաստանից Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործելով, մաքսային ծառայողն ավտոմեքենան տեսազննելուց հետո նկատում է, որ առկա են զննման ենթակա ապրանքներ: Տեխ. անձնագիրը վերցնելով, տեսուչի կողմից ավտոմեքենան ուղղորդվում է խորը զննման (անգար) մաքսային հսկողության տարածք՝ մանրակրկիտ զննման համար, սակայն ավտոմեքենան մուտք չի գործում մաքսային հսկողության համար նախատեսված տարածք (անգար), վարորդը մոտենում է մաքսային ծառայողներին, վերցնում է մեքենայի տեխ. անձնագիրը և առանց մեքենայի բեռը զննելու, հեռանում է մաքսային հսկողության գոտուց։

Մեկ այլ դեպքով, ավտոմեքենան մուտք է գործում մաքսային հսկողության համար նախատեսված առանձնացված տարածք, որտեղ մաքսային հսկողություն իրականացնելու համար համապատասխան գործողություններ չեն կատարվում, չեն զննվում՝ քաշը, քանակը, ապրանքատեսակները և այլն։ Վարորդը մոտենում է մաքսային ծառայողներին, ապա լրացնելով ուղևորային մաքսային հայտարարագիր, հեռանում է մաքսային հսկողության գոտուց։

Վերոնշյալ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն։

https://www.youtube.com/watch?v=3Cj4mQgh6QM

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75