ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 10/01/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.92 դրամով և կազմել 387.07 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.91 դրամով և կազմել 495.18 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 12.20 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.16 դրամով և կազմել 599.38 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 29.15 դրամով և կազմել 20098.01 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 5.97 դրամով և կազմել 359.03 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 45.40 դրամով և կազմել 17459.76 դրամ մեկ գրամի դիմաց: