RENAULT-NISSAN-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 10% ԱՃ
Ֆրանս-ճապոնական Renault-Nissan ընկերությունների խումբը հրապարակել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյունքներով ավտոարտադրության ոլորտում առաջատար այս հոլդինգի վաճառքի համախառն ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատած, աճել է 10%-ով: Հաշվետու այս մեկ տարում համաշխարհային շուկայում վաճառվել է Renault-Nissan-ի արտադրության 8,03 մլն ավտոմեքենա:
Միևնույն ժամանակ, միայն Nissan-ի տարեկան վաճառքի ծավալներն աճել են 14%-ով և կազմել 4,67 մլն միավոր: