ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
2011 թվականի արդյունքներով Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալները, նախոդ տարվա համեմատությամբ, աճել են 2,5%-ով: Հաշվետու այս մեկ տարում Չինաստանում վաճառվել է 18,5 մլն ավտոմեքենա:
Վաճառքի ծավալների նման բարձր ցուցանիշը պարտադրել է Չինաստանի կառավարությանը դիմել կտրուկ քայլերի: Չինաստանի Առևտրի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` Չինաստանի կառավարությունն այլևս չի խրախուսի երկրի ավտոարտադրության ոլորտում իրականացվող օտարեկրյա ներդրումները: Ավտոարտադրության ոլորտը, Չինաստանի կառավարության որոշմամբ, դուրս է մնացել «խրապուսվող» ոլորտների ցանկից: