Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ավանում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը` ներկայանալով հատուկ առաջարկներով
15/02/2023 20:20
Կիսվել

Ավանում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը` ներկայանալով հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղն իր դռներն է բացել Երևանի Ավան վարչական շրջանում: «Ավան»-ն Ամերիաբանկի թվով 25-րդ մասնաճյուղն է:

Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով, թեև առցանց ծառայությունները հաճախորդներին հնարավորություն են ընձեռում  իրականացնել գրեթե ցանկացած տիպի գործարք, մասնաճյուղային ցանցը ևս շարունակում է ընդլայնվել:

«Ավան վարչական շրջանում մասնաճյուղը բացելիս առաջնորդվել ենք մեր հաճախորդների ցանկությամբ: Մի քանի օր է, ինչ մասնաճյուղն աշխատում է, սակայն արդեն նկատում ենք մեծ ակտիվություն»,- նշեց Անդրանիկ Խաչատրյանը:

Բացման առթիվ կանաչ ու հյուրընկալ «Ավան» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ` նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև  31.05.2023թ.-ը ներառյալ:

Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`

  • Մեկ Visa Gold կամ MasterCard Gold վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի
  • MyAmeria բջջային հավելվածի անվճար տրամադրում
  • Հաշվի բացում ծառայությունների փաթեթով (ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, MyAmeria բջջային հավելված), մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտի տրամադրում` առանց տարեկան սպասարկման վճարի

Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`

  • Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum, Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց մեկ տարվա տարեկան սպասարկման վճարի
  • Visa Business կամ MasterCard Business քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Ավան» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Խուդյակովի 175/1 հասցեում` երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 9:30 – 17:00:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական – տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիան ներկայանում է  նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում: Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2