Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժումը ևս մեկ անգամ Երևանում էր
16/02/2023 11:35
Կիսվել

Աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժումը ևս մեկ անգամ Երևանում էր

Մասնագետների փորձը ներկայացնող և տաղանդներին ոգեշնչող ելույթների շարք կարևորի մասին՝ կարճ և տպավորիչ․ ահա թե ինչով առանձնացավ փետրվարի 15-ին Երևանում կայացած DispruptHR-ը:

Ներկա և ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված այս շարժումը մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 31 երկիր և 137-ից ավել քաղաք: Միջոցառման շրջանակներում տարբեր ոլորտներում գործող ընկերությունների 10 խոսնակներ ներկայացրին իրենց տեսակետները ավելի քան 220 ունկնդրի։

Ինչո՞վ է այս ձևաչափը յուրօրինակ․ նոր մոտեցումներով հագեցած DisruptHR-ի խոսնակների ելույթները կիրառական և նորարար են գաղափարից մինչև իրագործում։

DispruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեց գործընկեր Ինեկոբանկը՝ աջակցելով ինքնազարգացմանն ու նոր գիտելիքների ձեռբերմանն ուղղված այս նախաձեռնությանը։

«Հավատարիմ մնալով Cascade People & Business-ի վարած քաղաքականությանը, որը միտված է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացմանը, հանրայնացմանը և կարևորմանը, ուրախ ենք աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժումը ևս մեկ անգամ Երևանում հաջողությամբ ներկայացնելու համար։ Մեր ջանքերն ուղղված են մարդկանց ոգեշնչելուն, որպեսզի նրանք կյանքի կոչեն այն փոփոխությունները, որոնք մեզ բոլորիս այսօր այդքան անհրաժեշտ են», – իր խոսքում նշել է Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։

Ինեկոբանկի Տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանը նշեց, որ միջոցառումը հրաշալի հնարավորություն է մեկ հարկի տակ տեսնելու մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտով հետաքրքրվող և ոլորտի զարգացմանը նպաստող մարդկանց, կիսվելու առկա մարտահրավերներով և փորձով։

«Ուրախ ենք, որ մեծ հետաքրքրություն վայելող DisruptHR նախագծի մի մասն ենք: Այս աննախադեպ արագ փոփոխվող աշխարհում ամենամեծ արժեքը մարդն է և մարդկային ռեսուրսը։ Ուստի, մարդակենտրոն կառավարմանն ուղղված գիտելիքների և փորձի փոխանակումը, մարտահրավերներին դիմակայելու փորձառության մասին կիսվելն ու նոր շփումներն անկասկած կնպաստեն ոլորտի զարգացմանը և նոր HR մշակույթի ձևավորմանը», – նշեց Հեղինե Միքայելյանը։

Միջոցառմանը ներկա գտնվեցին գործարար համայնքի ներկայացուցիչներ, մարդկային ռեսուրսների մասնագետներ և ուսանողներ։ Խոսնակներն իրենց ելույթների ընթացքում նաև անդրադարձան մոտիվացիայի ձևավորման, մարտահրավերներին դիմակայելու և այլընտրանքային լուծումների մեխանիզմներին։ DisruptHR Yerevan միջոցառումը կրելու է շարունակական բնույթ։ Միջոցառտման բոլոր տեսանյութերը տեղադրվելու են disrupthr.co կայքում։ Հատկանշական է նաև, որ DisruptHR-ը ընձեռում է ձեր ձայնը միջազգային բիզնես հանրությանը հասանելի դարձնելու յուրահատուկ հնարավորություն:

Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար հայաստանյան ընկերություն է, որը գործում է «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր գործունեության 15 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Ինեկոբանկը Հայաստանի ամենանորարարական բանկերից մեկն է, որը մշտապեսհանդես է գալիս առաջատար թվային պրոդուկտների մշակմամբ և ներդրմամբ` ուղղված հաճախորդների հարմարավետությանն ու ժամանակի արժևորմանը:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34