Bloomberg. Համավարակից հետո ԱՄՆ-ն ավելի քիչ գրավիչ է դարձել միլիոնատերերի համար
ԱՄՆ-ն կորոնավիրուսի համավարակից հետո դարձել է ավելի քիչ գրավիչ Ռուսաստանի, Չինաստանի և արաբական երկրների միլիոնատերերի համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բրիտանական Henley & Partners խորհրդատվական ընկերության տվյալները:
Փորձագետները նկատել են՝ անցյալ տարի մեծահարուստների ներհոսքը Միացյալ Նահանգներ կրճատվել է 80%-ով՝ համեմատած մինչ համաճարակի վիճակագրության հետ։ Միևնույն ժամանակ, հարուստ ամերիկացիների արտահոսք կա ԱՄՆ-ից:
Գործակալությունն ընդգծում է, որ դեռ 2014 թվականին ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիոն դոլար կարողությամբ ներգաղթյալների թվով առաջինն էր, իսկ 2022-ին ԱՄՆ-ն այս ցուցանիշով վեցերորդն է աշխարհում: Հարուստ ներգաղթյալների թվով այժմ առաջատար են Արաբական Միացյալ Էմիրությունները, Ավստրալիան, Սինգապուրը, Կանադան և Շվեյցարիան: