16/01/2012 12:38
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ-ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ է 500 ՄԼՆ-Ը
2011 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Չինաստանում ինտերնետ-օգտագործողների ընդհանուր թվաքանակը գերազանցել է 513 մլն-ը: Այսօր Չինաստանի բնակչության 38.3%-ը հաշվառվում է որպես ինտերնետ-օգտագործող: Չինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` 2010 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատությամբ Չինաստանում ինտերնետ-օգտագործողների թիվն աճել է 55.8 մլն-ով:
Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանում զգալի աճել է նաև բջջային ինտերնետի օգտատերերի թվաքանակը (356 մլն մարդ):
Նշենք նաև, որ ներկայումս Չինաստանում հաշվառվում է 2.3 մլն վեբ-կայք: Մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է շուրջ 20%-ով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
