ԵԼԵՆԱ ԲԱՏՈՒՐԻՆԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՀՅՈՒՐԱՆՈՑ ԳՆԵԼ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, մտադիր է գնել Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի կենտրոնում տեղակայված Morrison հյուրանոցը: Նախնական տեղեկատվության համաձայն` գործարքը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 20-25 մլն եվրո, կարող է կնքվել արդեն այս շաբաթ:
Նշենք, որ 2011 թվականին Մոսկվայի նախկին քաղաքապետի կինն ամերիկյան Forbes ամսագրի կողմից ճանաչվել էր աշխարհի ամենահարուստ գործարար կանանցից մեկը: