Էլեկտրամեքենաները չեն վճարի Ռուսաստանի վճարովի ավտոճանապարհների համար
Ռուսաստանում էլեկտրամեքենաների թույլատրել են անվճար երթևեկել դաշնային վճարովի ավտոճանապարհներով։
Արտոնությունը ուժի մեջ կմտնի 2023թ. մարտի 1-ից և կգործի մինչև 2023թ. ավարտը։ Էլեկտրամեքենաները անվճար երթևեկության իրավունքը կարող են ձեռք բերել Ավտոդոր ընկերությունից, որը կառավարում է Ռուսաստանի դաշնային վճարովի ավտոճանապարհները։
Արտոնությունը տրամադրվում է Ռուսաստանի կառավարության կողմից էլեկտրամեքենաների օգտագործման խթանման հայեցակարգի շրջանակներում։ Եթե փորձը հաջող անցնի, ապա հաջորդ տարվանից արտոնությունը կկրի մշտական բնույթ։