ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/01/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով և կազմել 388.25 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.54 դրամով և կազմել 496.57 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 12.31 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.66 դրամով և կազմել 596.35 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 157.16 դրամով և կազմել 20671.06 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 5.81 դրամով և կազմել 379.59 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 322.12 դրամով և կազմել 19010.89 դրամ մեկ գրամի դիմաց: