ԿՆԵՐԴՐՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հստակեցվել են օրենքի գործողության ոլորտ ընդգրկված կազմակերպությունների շրջանակը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների ներդրմանն ու հետագա կիրառությանն առնչվող այլ հարցեր։
Հավանություն է ստացել նաև «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություն պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում` նշված կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ։