Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
20/01/2012 15:18
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

2012թ. մարտին,  հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ, Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Orange Արմենիա” ընկերության  եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանակաբաշխություն:

Արդեն պատրաստ է  մրցանակաբաշխության լավագույններին շնորհվող պատվավոր արձանիկը, որն ընտրվել է նախօրոք հայտարարված մրցույթի արդյունքներով: Երկու ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատված եւ ոսկեջրված: Երկու ձեռքերի այս միացությունը երկար ժամանակ  կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն հայերենում կոչվում է «հայակ», ըստ որի էլ ընտրվեց մրցանակի անունը` «ՀԱՅԱԿ»: Արձանի հեղինակը` Իզաբելլա Ներսիսյանը, ոչ ճարտարապետ է, ոչ դիզայներ, ոչ քանդակագործ եւ ոչ էլ նկարչուհի: Նա դերասանուհի է: Բայց, նախապես հայտարարված մրցանակի մրցույթում հենց նրա ներկայացրած աշխատանքը հավանության արժանացավ  խորհրդի եւ ժյուրիի կողմից:

«Երջանիկ ենք աջակցել և մասնակցել Հայկական ազգային կինոյի մրցանակաբաշխության ստեղծմանն ու կայացմանը: 86-ամյա հայկական կինոն, որն իր ուրույն տեղն է զբաղեցրել համաշխարհային կինոյի պատմության էջերում, և որը դժվար ժամանակաշրջանից հետո այսօր արդեն վերածնվում է, պետք է գնահատվի ու մեծարվի ըստ արժանվույն: Orange-ը սերտորեն կապված է կինոյի հետ ոչ միայն Հայաստանում. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի և արդեն վեց տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է: », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը: Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը  մասնակցում են  միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաև արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

Ընդհանուր հաշվով մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն եւ 32 վավերագրական:

Մրցանակաբաշխության`կինոյի եւ մշակույթի 11 անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի 12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ, լավագույն նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն:

Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ եւ դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի: Կանոնակարգի համաձայն` եթե ժյուրիի որեւէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որեւէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար:Բոլոր մրցանակակիրները կստանան մրցանակ եւ դիպլոմ:

Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75