ԱՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է
ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2012 թվականի երկրորդ աշխատանքային շաբաթվա արդյունքներով երկրում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր թվաքանակը, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նվազել է 50 հազարով և կազմել 352 հազար դիմում:
Նշենք, որ 2011 թվականի ընթացքում ԱՄՆ-ում բացվել է1,6 մլն նոր աշխատատեղ: Փորձագետների կարծիքով` ընթացիկ տարում երկրում կբացվի ևս 1,9 մլն նոր աշխատատեղ: