Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ ԿԲ. ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ 6 ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
24/01/2012 17:54
Կիսվել

ՀՀ ԿԲ. ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ 6 ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ թողարկվել են 6 նոր հուշադրամներ:

“Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ” (ոսկի)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Սայաթ-Նովայի (1712–1795 թթ.) ծննդյան 300-ամյակին: Հուշադրամի դիմերեսին պատկերված է նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» հայտնի կինոնկարը: Նռան ֆոնին  պատկերված են քամանչա, գիրք և փետրագրիչ: Քամանչայից աջ մակագրված է հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2012», իսկ ձախ մասում` հայկական զարդանախշ է: Վերևի ձախ անկյունում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM», իսկ շրջագծով՝ «CENTRAL BANK OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, որից վերև զարդանախշ է, աջ մասում, ուղղահայց՝ «300 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» մակագրությունն է: Հուշադրամի հեղինակն է Տիգրան Չոբանյանը: Հուշադրամը հատվել է  Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:   

Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը` 10000 դրամ, մետաղը և հարգը` ոսկի, 9000, զանգվածը` 8,6 գ, տրամագիծը` 22,0 մմ, դրամաշուրթը` ատամնավոր, որակը` պրուֆ, տպաքանակը` 1000 հատ:

«Շուշիի ազատագրման 20-ամյակ» (ոսկի)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Հուշադրամի դիմերեսին հավերժության նշանի ֆոնի վրա պատկերված է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Ոսկե արծիվ» շքանշանը, որը շնորհվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը: Եզրագծով՝ «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է: Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:         

Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը`10000 դրամ, մետաղը և հարգը` ոսկի, 9000,  զանգվածը` 8,6 գ, տրամագիծը` 22,0 մմ, դրամաշուրթը`ատամնավոր, որակը` պրուֆ, տպաքանակը`500 հատ:

«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (ոսկի)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին: Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը, որը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է: Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:   

Հուշադրամի բնութագիրը.  Անվանական արժեքը` 10000 դրամ, մետաղը և հարգը` ոսկի, 9000, զանգվածը` 8,6 գ, տրամագիծը` 22,0 մմ, դրամաշուրթը`ատամնավոր, որակը` պրուֆ, տպաքանակը` 500 հատ:

«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (արծաթ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին: Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը, որը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է: Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:   

Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը`1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ, 9250, զանգվածը` 33,6 գ, տրամագծային չափը`40,0 մմ (ութանկյուն), դրամաշուրթը` ատամնավոր, որակը`պրուֆ, տպաքանակը` 500 հատ:

«Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ» (արծաթ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին:  Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օրբելու հնագիտական արշավանքի չափագրումներից գծագիր, Էրմիտաժի արծաթյա ցուցանմուշներ և գրառումով քարե սալիկ՝ Աղթամար կղզուց: Հուշադրամի վերևի աջ մասում թողարկման տարեթիվն է՝ «2012», ներքևի մասում անվանական արժեքը` «1000 դրամ» և ամբողջ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը: Հուշադրամի դարձերեսի աջ մասում Օրբելու դիմապատկերն է, ձախ մասում` Անիի 1910 թ. հնագիտական արշավանքի ցուցանմուշ` կարաս: Վերևի մասում` «125 ամյակ» և ներքևի մասում` «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ JOSEPH ORBELI 1887 1961» մակագրություններն են: Հուշադրամի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:              

Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը ` 1000 դրամ, մետաղը և հարգը`արծաթ, 9250, զանգվածը` 33,6 գ, տրամագիծը` 40,0 մմ, դրամաշուրթը` ատամնավոր, որակը` պրուֆ, տպաքանակը` 500 հատ:

“Հայ գրքի տպագրության 500-ամյակ” (արծաթ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին:  Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Ներքևի մասում անվանական արժեքն է` «1000 դրամ» և եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Վենետիկի տեսարաններից մեկը, առաջին հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նշանադրոշմը, «Ուրբաթագիրքը» և գրքից մի պատկեր` «Հիվանդի այցը»: Ձախ կողմում, ուղղահայաց՝ «Ուրբաթագիրք» գրառումն է, իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿ» մակագրությունը: Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամի և գունազարդ բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:         

Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը`1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ, 9250, քաշը` 33,6 գ, տրամագիծը` 40,0 մմ, դրամաշուրթը` ատամնավոր, որակը`պրուֆ, տպաքանակը` 500 հատ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11