Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Yandex ծրագրավորման դպրոցի շրջանավարտների հաջողությունները
27/02/2023 15:36
Կիսվել

Yandex ծրագրավորման դպրոցի շրջանավարտների հաջողությունները

Գիտելիք, կողմնորոշում, կապեր․ 19-ամյա Մարգարիտա Համբարյանն այս երեք բառերն է առանձնացնում՝ բնութագրելու Yandex ծրագրավորման դպրոցը։ 9-րդ դասարանում էր սովորում, երբ որոշեց խորապես ուսումնասիրել ծրագրավորման ոլորտը, որպեսզի հասկանա՝ որ ուղղությամբ փնտրի մասնագիտական ապագա։

«Ծրագրավորման դպրոցը շատ բան ինձ տվեց, բայց կուզեմ առաջնային նշել մասնագիտական կողմնորոշումը։ Երբ ընդունվեցի, չէի էլ պատկերացնում՝ ինչ մասնագիտություն պիտի ընտրեմ։ Դպրոցն ավարտելիս հստակ էր որոշումս՝ շարունակելու եմ ծրագրավորողի մասնագիտական ճանապարհը»,-ասում է Մարգարիտան, ով շուտով կդիմի Ամերիկյան համալսարան՝ ուսումը շարունակելու ծրագրավորման ոլորտում՝ ընտրելով արհեստական բանականություն ճյուղը։

Անդրադառնալով գիտելիքին՝ Մարգարիտան ընդգծում է, որ ծրագիրն այնքան լավ էր կազմված, որ երեխաները, չունենալով անգամ ծրագրավորման բազային գիտելիքներ,  կարողացան զրոյական մակարդակից քայլ առ քայլ առաջ գնալ՝ մոտիվացիոն հանձնարարություններով հաղթահարելով յուրաքանչյուր մակարդակը։

«Արդյունքում՝ մենք լիովին յուրացրինք Python ծրագրավորման լեզուն, որն այդ ոլորտում ամենատարածված ծրագրերից մեկն է։ Այն նաև արհեստական բանականության մեջ է կիրառելի, որն իմ մասնագիտական ապագան է։ Դպրոցի շնորհիվ որակյալ մասնագետների հետ ծանոթացանք, նոր ընկերներ ձեռք բերեցինք, որոնք, չեմ բացառում, ապագայում կդառնան գործընկերներ ևս»,-ասում է Մարգարիտան՝ կրտսեր ընկերներին խորհուրդ տալով բաց չթողնել Yandex ծրագրավորման դպրոցում սովորելու հնարավորությունը նաև այն պատճառով, որ հստակ հասկանան՝ ուզու՞մ են արդյոք ընտրել ծրագրավորողի մասնագիտությունը։

«Իմ ծանոթներից մեկը, դպրոցում սովորելով, հասկացավ, որ ծրագրավորումն իրենը չէ, հետևաբար անիմաստ ժամանակ այլևս չկորցրեց՝ այդ ուղղությամբ հմտանալու և բուհ ընդունվելու»,-նշում է Մարգարիտան։

Փորձ, արդյունք, գիտելիք․ 21-ամյա Վահե Ասլոյանն էլ այս բառերն է ընտրում՝ հակիրճ նկարագրելու այն, ինչ ստացել է Վանաձորի Yandex ծրագրավորման դպրոցում։

«Այդ մեկ տարում ես ամբողջովին յուրացրի Python ծրագրավորման լեզուն, հասկացա՝ ինչպես է հնարավոր զրոյից ստեղծել սեփական պրոդուկտը, հնարավորություն ստացա այցելել Մոսկվայում Yandex-ի գրասենյակ և պատկերացնել՝ ինչպիսին է կյանքն ու աշխատանքը նման խոշոր ընկերությունում»,-ասում է Վահեն, ով այժմ սովորում է Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանում՝ միաժամանակ որպես ծրագրավորող աշխատելով Archidutch ճարտարապետական ընկերությունում։

Վահեն դպրոցի առաջին և լավագույն շրջանավարտներից էր, դրա համար էլ հնարավորություն ստացավ՝ Yandex-ի մոսկովյան գրասենյակում մասնակցելու հեքեթոնի։

«Երբ ընդունվեցի ծրագրավորման դպրոց, ես էլ մյուսների պես սովորական դեռահաս էի, որը դպրոցների մասին ուներ կարծրատիպային պատկերացում։ Yandex-ը կոտրեց այդ կարծրատիպերը։ Ես այնտեղ տեսա՝ ինչպես է հնարավոր հատուկ մշակված ծրագրով, զվարճալի ու հետաքրքիր առաջադրանքներով ու քուիզներով հասնել ակադեմիական արդյունքի»,-ասում է Վահեն՝ պատանիներին խորհուրդ տալով բաց չթողնել գրագետ ուսուցիչներից սովորելու, ինտերակտիվ դասերի մասնակցելու և Yandex-ի նման ՏՏ հսկային ավելի մոտից ճանաչելու բացառիկ հնարավորությունը։

Yandex ծրագրավորման դպրոցի շրջանավարտների հաջողությունները

21-ամյա Վահե Հովհաննիսյանը ևս Վանաձորի Yandex ծրագրավորման դպրոցի այն շրջանավարտներից է, որին հնարավորություն է ընձեռվել այցելել Yandex-ի մոսկովյան գրասենյակ։ Հենց այդ այցի շրջանակում էլ հասկացել է, որ կարող է ուսումն այնտեղ շարունակել։ Այժմ սովորում է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում՝ միաժամանակ աշխատելով Yandex.Taxi-ում՝ որպես ծրագրավորող։

«Ծրագրավորման դպրոցում մեզ այնքան մատչելի ու հետաքրքիր էին մատուցում նյութը, որ արագ յուրացնում էինք։ Հաճելի միջավայրում օգտակար ու հիմնավոր գիտելիք ենք ստացել՝ հստակ կողմնորոշվելով, թե ինչ մասանագիտություն պիտի ընտրենք»,-ասում է Վահեն՝ նշելով, որ եթե չլիներ ծրագրավորման դպրոցը, իր առջև չէին բացվի այն դռները, որոնցից ներս միանգամայն նոր ու որակյալ մասնագիտական ճանապարհ է սկսվում։

Yandex ծրագրավորման դպրոցը մեկամյա անվճար դասընթացների կուրս է հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար։ Yandex ընկերության և Վանաձորի ու Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ հիմնված ծրագրավորման դպրոցը, որը Հայաստանում գործում է 2017 թվականից, ավելի քան 300 շրջանավարտ է տվել Շիրակի և Լոռու մարզերից։

Աղբյուր՝ 1in.am

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75