
ՃԱՊՈՆԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԳՐԱՑՆԵԼ Է ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴ
Ճապոնիայի Ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2011 թվականի արդյունքներով երկրում, վերջին 30 տարիների կտրվածքով առաջին անգամ, գրանցվել է առևտրային հաշվեկշռի պակասուրդ: Այն կազմել է 32 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ փորձագետների` առևտրային հաշվեկշռի պակասուրդի առաջացման հիմնական պատճառը 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն է, ինչպես նաև ազգային արժույթի բարձր փոխարժեքը:
Նշենք նաև, որ հաշվետու այս մեկ տարվա ընթացքում Ճապոնիայի ներմուծման ծավալն աճել է 12%-ով, իսկ արտահանման ծավալը` 2.7%-ով: