ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 25/01/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 387.74 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.02 դրամով և կազմել 503.29 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 12.63 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.36 դրամով և կազմել 603.79 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 121.97 դրամով և կազմել 20762.34 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 6.18 դրամով և կազմել 398.29 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գին նվազել է 47.38 դրամով և կազմել 19,210.31 դրամ մեկ գրամի դիմաց: