
BOEING-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ամերիկյան Boeing ավիաընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 21,5%-ով և կազմել 4,02 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան համախառն հասույթն աճել է 7%-ով և կազմել 68,74 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Boeing ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը արտադրում է տրանսպորտային միջոցներ, հեռահաղորդակցության արբանյակներ, քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ: Boeing-ն ապահովում է ավիաարտադրանքի համաշխարհային պահանջարկի 75%-ը: