ԱՄՀ. ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆԱՎԹԱՅԻՆ ԷՄԲԱՐԳՈՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԿԱՃԻ 30%-ՈՎ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զգուշացրել է, որ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ նավթային Էմբարգոյի կիրառման արդյունքում համաշխարհային շուկայում նավթի գինը կարող է բարձրանալ շուրջ 30%-ով: Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ 27 երկրները հաստատել էին 2012 թվականի հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ նավթային էմբարգո կիրառելու ծրագիրը: Reuters-ի փոխանցմամբ` Իրանից դեպի Եվրոպա նավթի մատակարարման դադարեցման այս որոշումը Եվրամիության պատասխանն է Իրանին. վերջինս մերժել էր ԵՄ պահանջը` ատոմային ծրագրի դադարեցման ուղղությամբ:
Նշենք, որ ԵՄ-ը հանդիսանում է իրանական նավթի երկրորդ սպառողը` զիջելով միայն Չինաստանին: