
Մեքսիկայում Tesla-ն գործարան կկառուցի
Մեքսիկայում Tesla-ի համար գործարան կկառուցեն մինչև ինը ամսում:
«Ե՛վ Tesla-ն, և՛ մեր կառավարությունը սիրում է ռեկորդներ գերազանցել»,- Նուևո Լեոն նահանգի նահանգապետ Սամուել Գարսիայի խոսքերն է մեջբերում Milenio թերթը:
Աշխատանքների մեկնարկի հնարավոր ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Հաստատությունը կգտնվի Սանտա Կատարինա շրջանում՝ ԱՄՆ-ի սահմանին մոտ: Գարսիայի խոսքով՝ գործարանը կստեղծի 35 հազար լավ վարձատրվող աշխատատեղ։
Մեքսիկայում գործարանի ստեղծման համար Tesla-ն կներդնի ավելի քան 5 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ այն կարտադրի մոտ 1 միլիոն էլեկտրամեքենա ինչպես ազգային շուկայի, այնպես էլ արտահանման համար: