ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 5.9%
2011 թվականի 4-րդ եռամսյակում, ըստ նախնական գնահատականների, գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 5.9%: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում Հայաստանում տնտեսապես ակտիվ բանկչության թվաքանակը կազմել է 1.18 մլն մարդ: Միևնույն ժամանակ, հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կազմել է 70.0 հազար մարդ:
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել էր 6.6%, երկրորդ եռամսյակում` 6.2%, իսկ երրորդ եռամսյակում` 6.0%: Այսպիսով, նախորդ տարվա ընթացքում, եռամսյակային կտրվածքով, գրանցվել է գործազրկության մակարդակի շարունական անկումը: Սա հիմնականում պայմանավորվել է հաշվետու այս մեկ տարվա ընթացքում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակի անկմամբ և զբաղվածների թվաքանակի աճով:
2010 թվականի վերջին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել էր 6.8%, 2009 թվականին` 7.1%: